ԵԺԿ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել սահմանադրական փոփոխությունների հարցով շտապ դիմել Վենետիկի հանձնաժողով

ԵԺԿ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել սահմանադրական փոփոխությունների հարցով շտապ դիմել Վենետիկի հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Եվրոպական ժողովրդական կուսակցությումը ՀՀ իշխանություններին կոչ է արել սահմանադրական փոփոխությունների հարցով շտապ դիմել ու դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

Այս մասին ասված է ԵԺԿ-ի Twitter-ի միկրոբլոգում։

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել եւ դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում