ՍԴ դատավոր. Հայերեն պաշտոնական թարգամանության մեջ կան ձևակերպումներ, որոնք խեղաթյուրում են պարտավորության իմաստը

ՍԴ դատավոր. Հայերեն պաշտոնական թարգամանության մեջ կան ձևակերպումներ, որոնք խեղաթյուրում են պարտավորության իմաստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Սահմանադրական դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 3-ին աշխատակարագային որոշմամբ քննության է ընդունել 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այսօրվա նիստում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հունվարի 21-ի այս գործով քննության նիստը հետաձգվել էր մինչև փետրվարի 11-ը ՍԴ դատավորների հարցերի վերաբերյալ կառավարության ներչկայացուցչի՝ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի բանավոր պատասախանները գրավոր ներկայացնելու, նաև կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգամանության տեքստում առկա անճշտությունները վերացնելու և ճշգրտված տեքստը ներկայացնելու հիմքով՝ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների ճշգրիտ բովանդակությունն ու ամբողջական ծավալը հստակեցնելու նպատակով:

Գործով զեկուցող ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը ներկայացրեց տեղեկատվություն՝ դատաքննության հետաձգման հիմքերի վերացման վերաբերյալ:

«Հունվարի 21-ի դատական նիստից հետո աշխատանքային կարգով էլեկտրոնային եղանակով կառավարության ներկայացուցչին է փոխանցվել կոնվենցիայի այն հոդվածների շրջանակը, որի վերաբերյալ հունվարի 21-ի դատական նիստի ընթացքում ՍԴ դատվորների կողմից տրվել են հարցեր, մի շարք հոդվածներում ընդգծվել են հայերեն պաշտոնական թարգամանության տեքստում անճշտություններ լինելու հանգամանքը: Փետրվարի 2-ին ՍԴ է մուտաքագրվել կառավարության ներկայացուցչի գրությունը, որին կից ներկայացվել է քննության առարկա գործով լրացուցիչ տեղեկատվության վերտառությամբ փաստաթուղթ: Այդ փաստաթղթի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում ներառված չեն բոլոր հարցերի պատասախանները, առանձին հարցերի վերաբերյալ առկա են անհամաձայնություններ կառավարության ներկայացուցչի բանավոր և գրավոր պատասախանների միջև, չի ներկայացվել այդ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգամանության ճշգրտված տեսքը»,– ասաց Ա.Պետրոսյանը:

Նիստում կառավարության ներկայացուցիչ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ համադրել են հայերեն թարգամանությունը բնագիր երկու լեզուների՝ անգլերեն և ֆրանսերեն, հետ, ինչը հիմք է տվել ասելու, որ թարգամանության փոփոխությունների կարիք առնվանզ իրենք չեն տեսնում:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի խոսքով, իրենց հարցադրումները, որոնք եղել են հունվարի 21-ի նիստին և անճշտությունների հետ կապված, ինքնանպատակ չեն բարձրացվել:

«Գործ ունենք հայերեն պաշտոնական թարգմանության հետ, տվյալ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը գնահատելու համար այդ պարտավորությունների ճշգրիտ, հստակ, ամբողջովին բովանդակությունը պետք է ՍԴ-ին պարզ լինի, որպեսզի որոշի այդ պարտավորությունների հետ կապված սահմանադրականության հարցը:

Հունվարի 21-ի նիստի ընթացքում առկա մի շարք ձևակերպումների, անորոշությունների հետ կապված դուք ընդունեցիք, որ կան ու դրանցում փոփոխություններ կատարելու խնդիր կա: Երբ մենք համադրում ենք հայերեն թարգմանությունը բնօրինակի հետ, ակնհայտ է դառնում, որ հայերեն պաշտոնական թարգամանության մեջ կան ձևակերպումներ, որոնք խեղաթյուրում են պարտավորության իմաստը և դրա սահմանադրականության հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչը մատնանշվել է ձեզ հունվարի 21-ի նիստի ընթացքում»,– ասաց նա:

Ք.Գրիգորյանն ասաց, որ կոնվենցիայի տեքստերի հայերեն պաշտոնական թարգմանությունն ապահովում է արդարադատության նախարարության թարգմանչական ՊՈԱԿ-ը, որը, ըստ օրենսդրության, վավերացվում, հաստատվում է ԱԳՆ կողմից որպես պաշտոնական թարգմանություն:

«Կարծեմ՝ հենց այդ տարբերակն է դատարանին ներկայացվել»,– ասաց արդարադատության փոխնախարարը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեջբերեց թարգմանված տեսքտից մի հատված, որի, նրա խոսքով, ոչ թե բոնդակավությունը հասանելի չէ, այլ հայերեն չէ. «Յուրաքանչյուր կողմ կարող է իրեն իրավունք… ոչինչ չկա շարունակությունը … ել ամբողջությամբ կամ մասմաբ: Այս նախադասության մեջ չկա պարտավարությունը՝ իրավունքի չունի կամ իրավունք ունի, դրանից էականորոն փոխվելու է պատկերը, բայց այդ բառը չկա: Կարող եմ անգլերենում տեսնել՝ իրավունք ունի, բայց հայերեն տեքստում չկա:

Այստեղ ստորոգյալը գոյություն չունի, եթե գոյություն ունի ստորոգյալ, նախադասությունը չի ավարտվում: Դուք ասում եք՝ հենց այս տեքստն ընդունեք, եթե ընդունենք այս տեքստը, կրկնում եմ՝ հասկանալի չէ, թե պարտավորությունը որն է: Այդ դեպքում ՍԴ-ն դժվարանալու է գնահատել:

Բովանդակությանը չեմ անդադառանում, զուտ ֆորմալ առումով եթե մենք սրանց պատասախանները չունենք, չենք կարող հաջորդ քայլն անել՝ գնահատել: Եթե չգիտենք՝ իրավունք ունի, թե չունի, ինչպե՞ս գնահատենք դրա սահմանադրականությանը»,- ասաց ՍԴ նախագահը:

Այնուհետև Հ Թովմասյանը դիմեց կառավարության ներկայացուցչին, թե կարող է արձագանքել: Վերջինս հրաժարվեց:

Ընդմիջումից հետո Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվում է մինչև կառավարության կողմից հիշյալ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգամանության ճշգտված տեքստը ստանալը:

«Ցանկացած պահի, ժամկետ չենք սահմանել, երբ ստանանք ճշգրտված տեքստը, մենք կվերսկսենք գործի քննությունը, մնացած ժամկետում սույն գորոծով որոշում կկայացենք»,- հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում