AM | RU
USD
EUR
RUB

Անկախ նրանից՝ ով ում է համակրում, ընտրություններին որոշում կայացնողն Արցախում ապրողն է. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, 24news.am: Արցախում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախաշեմին 24News-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
- Պարոն Աբրահամյան, Արցախում նախընտրական ի՞նչ իրավիճակ է։ Կուսակցություններն ու քաղաքական ուժերը կարծես թե դիրքավորվում են, արդեն դաշինքներ են կազմվում։

- Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների առաջադրման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ փետրվարի 26-ից նախընտրական քարոզարշավը կսկվի: Այս առումով, բնականաբար, ակտիվ գործընթացներ են ընթանում, ինչը տեղավորվում է ընտրական ժամանակաշրջանի տրամաբանության մեջ:

- Թեև քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են իրենց, այսպես ասած, ներկայացնելու գործընթացը։

- Տարբեր քաղաքական ուժեր տարբեր խնդիրներ են լուծում: Նոր քաղաքական ուժերը իրենց ներկայացնելու, ճանաչելիության, դիրքավորման խնդիր ունեն, կան ուժեր, որ ակտիվությամբ փորձում են մեկնարկային առավելություններ ստանալ։ Մի խոսքով, տարբեր ուժեր, տարբեր դրդապատճառներով անընդհատ շարժերի մեջ են:

- Ընտրողները պատրա՞ստ են բովանդակային ընտրություն կատարելու, թե՞ «ծանոթով» ընտրություն անելու տրամաբանությունը շարունակում է գործել։

- Այսպես ասեմ, լավագույն տարբերակն այն կլիներ, որ ընտրության մասնակից ուժերի ու գործիչների ծրագրերի բովանդակային լայն քննարկում լիներ․ դա շատ կարևոր է բոլոր առումներով: Մեր քաղաքացին պետք է հնարավորություն ունենա գնահատելու, թե երկրի առանցքային հարցերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն թեկնածուները, անվտանգության առումով ինչ անելիքներ են պատրաստվում անել, տնտեսական զարգացման ինչ ուղղություններ են դիտարկում կամ սոցիալական արդարության ամրապնդման ինչ սկզբունքներ են ներկայացնում:

- Հայաստանյան իշխանությունների համակրանքը որևէ ուժ վայելո՞ւմ է։ Արցախում ուժերից մեկ, երկուսը, կարծես, անըդնհատ ցանկանում են ցույց տալ, թե վայելում են անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակրանքը։

- Այստեղ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ խոսքն արցախցու ընտրության մասին է, և անկախ նրանից, թե կողքից ով ինչպես է դիտվում, ով ում է համակրում, որոշումը կայացնում է Արցախում ապրող մարդը: Ժամանակը կգա, ու հնարավորություն կունենանք վերլուծելու, թե ընտրությունների վրա ինչ գործոններ են լուրջ ազդեցություն ունեցել և ինչ մոտիվացիայով է շարժվել ընտրողը:

Լրահոս
Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ավագ երկուշաբթի Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյան Սպասվում են տեղումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6 Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan