«Մեդիա պաշտպանը» դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը

«Մեդիա պաշտպանը» դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: 2020 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ըստ միջազգային, ադրբեջանական մամուլի և համացանցում տարածված տեսանյութերի՝ ընտրությունների ընթացքում արձանագրվել են կոպիտ խախտումներ։ Այս մասին հայտնում են «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունից:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև տեղեկացավ, որ ընտրությունների ժամանակ հարձակումներ են տեղի ունեցել մամուլի ներկայացուցիչների և լրագրողների վրա։ Նման դրսևորումներն անընդունելի են և հակասում են խոսքի ազատությանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին, տեղական իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին դատապարտել նման գործունեությունը, սատար կանգնել լրագրողներին և լրատվականներին, պարտադրել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նման գործելաոճն ու պատժիչ մեխանիզմներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, որոնք բռնի ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում