Երևանում 4 ավտոմեքենա բախվել իրար. հղի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 4 ավտոմեքենա բախվել իրար. հղի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Shamshyan.comԱյսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Mitsubishi մակնիշի 35 OG 792 համարանիշի, BMW մակնիշի 35 TM 985 համարանիշի, Opel մակնիշի 36 GD 879 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 88 OC 885 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 կին, ով հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում