«Հանրաքվեին դեմ եմ, քանի որ այն անօրինական է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ամեն գնով ազատվելու միջոց». հարցում (տեսանյութ)

«Հանրաքվեին դեմ եմ, քանի որ այն անօրինական է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ամեն գնով ազատվելու միջոց». հարցում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։

Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Այս առնչությամբ Tert.am-ը հարցում է իրականացրել Երևանի տարբեր հատվածներում և հարցրել քաղաքացիներին՝ կո՞ղմ են սահմանադրական փոփոխություններին, թե ոչ, Սահմանադրական դատարանի վրա կա՞ ճնշում, թե ոչ:

Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ հանրաքվեն անօրինական է, հակասահմանադրական և այդ կերպ իշխանությունն ամեն գնով փորձում է ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից:

Հարցման արդյունքները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում