Ղազախստանի հարավում անկարգություններ են տեղի ունեցել. կա 8 զոհ, 40 վիրավոր (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով գրանցվել է ութ զոհ:
Ինչպես նշում է nur.kz կայքը, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը: Պաշտոնյան մանրամասնել է, որ մարդիկ զոհվել են անկարգությունների հետևանքով ստացած մարմնական ծանր վնասվածքներից: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով կա չորս տասնյակ վիրավոր:
Կոնֆլիկտը սկսվել է ուրբաթ երեկոյան: Ի սկզբանե դրան մասնակցել է 70 մարդ, սակայն հետզհետե մասնակիցների թիվը հասել է 300-ի: Նշվում է, որ վեճը սկսվել է իրավապահների և գյուղերից մեկի բնակիչների միջև:
Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները փակել են ճանապարհներն ու մեքենաներ այրել:
Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով ու պարզել կատարվածի պատճառները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում