Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա -Երևան երթուղով

Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա -Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում