Իրենք սիրում են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա. Անի Սամսոնյան (Տեսանյութ)

Իրենք սիրում են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա. Անի Սամսոնյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գրվել է իրավաբանական կոպիտ խախտումներով և ունի հակասահմանադրական բնույթ, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը՝ պատգամավորը նշեց.

«Իրենք սիրում են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա, անընդհատ ասում են՝ «Ժողովուրդը կանի»։ Նշանակում է՝ 88 պատգամավորն այստեղ անելիք չունի։ Բայց արդյոք այս հարցը պետք է դնենք հանրաքվեի՝ չեմ կարծում», – նշեց Սամսոնյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում