Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը. այն ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը. Ամրամ Մակինյան

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը. այն ամբողջությամբ հակասում է  Սահմանադրությանը. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։ Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի։

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը։
Այն ամբողջությամբ հակասում է թե Սահմանադրությանը, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին։

Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում