Գեղարքունիքում ու Շիրակում դժվարանցանելի ճանապարհներ կան

Գեղարքունիքում ու Շիրակում դժվարանցանելի ճանապարհներ կան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 12:44-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ է:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, տեղում է ձյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում