Իշխանությունը 5-րդ ալիքը վերցրել է նշանառության տակ. «Մեդիա պաշտպան»

Իշխանությունը 5-րդ ալիքը վերցրել է նշանառության տակ. «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը 5-րդ ալիքի լրագրողի հարցին հեգնական պատասխան տվեց` հիշեցնելով վերջինին, թե որ լրատվամիջոցն է նա ներկայացնում:

Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարություննյանն իր վրդովմունքն էր հայտնել՝ ֆեյսբուքյան էջում գրելով. «Եթե սա նորմալ է ուրեմն մենք, կամ ոչինչ չենք հասկանում, կամ ուղղակի չպետք է նման բաներին անդրադառնանք, որպեսզի մեզ նեգատիվ լուրեր թողարկող լրատվամիջոց չներկայացնեք: Ի՞նչ կարծիքի եք… Բորիս Նավասարդյան և Աշոտ Մելիքյան: Հա, ի դեպ, դուք էլ չգիտե՞ք, թե՝ գիտեք, բայց չգիտեք»:

Նկատենք, որ երեկ էլ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում Պետրոս Ղազարյանի հյուրն էր: Պատգամավորն իրեն դարձյալ ագրեսիվ էր դրսևորում՝ թույլ չտալով Պետրոս Ղազարյանին ավարտել իրեն ուղղված հարցը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվամիջոցներին պիտակավորելու մոտեցումը և կոչ է անում պատգամավորին լրագրողների հետ շփվելիս դրսևորել զպվածություն ու հարգել նրանց աշխատանքը, անկախ հանգամանքից` հարցը ցանկալի է, թե՝ ոչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում