Լարիսա Մինասյանը հայցադիմում է ներկայացրել իմ դեմ․ Նարեկ Մալյան

Լարիսա Մինասյանը հայցադիմում է ներկայացրել իմ դեմ․ Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հիշեցրեց, որ «Բաց հասարակություններ հիմնադրամներ» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Մինասյանը հայցադիմում է ներկայացրել իր դեմ։ Եվ հիմա իրեն ոստիկանություն են հրավիրել։

«Սա իմ թվով 102-րդ այցն է իրավապահ համակարգ։ Սորոսի գրասենյակը հույսի ունի, որ ինձ այս հիմար մեթոդներով հետ կպահի այն բացահայտումներից, որոնք ես անում եմ։ Ես բացառապես փաստեր եմ ներկայացնում, երբեք օդից վերցրած հրապարակումներ չեմ անում։ Դա կատաղեցրել է Սորոսի գրասենյակի շահառուներին և մի քանի կոպեկ փողի դիմաց պատրաստ են իրենց հայրենիքը, սրբություններն ու ձեր երեխաներին վաճառել»,- ասաց նա։

Մալյանի խոսքով՝ վերջին շրջանում իր ակտիվ գործելաոճը դուր չի եկել «Բաց հասարակություններ հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի անդամներին։ Նա նշեց, որ կա պայքար, որը իրենից հաջորդականություն է պահանջում, և ըստ նրանց հավատի՝ նրանք ճիշտ են գործում։

Մալյանը նշեց, որ դեռ չգիտեի, թե ինչ տեղի կունենա այսօրվա հարցաքննությանը, սակայն ամեն դեպքում՝ իր համար ամեն ինչ հետաքրքրացել է․ «Այս պրոցեսից սկսել եմ հաճույք ստանալ, ինչը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, որովհետև սա նշանակում է, որ ամենը դառնալու է իմ կյանքի նպատակը»։

Նրա խոսքով՝ օրերս տեղի ունեցած Լարիսա Մինասյանի ասուլիսի ժամանակ շատ կեղծ հայտարարություններ են հնչել․ «Իբրև նրանք երբեք Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ չեն սկսել, մինչդեռ ՄԱԿ-ում ելույթ ունեցան և ընթացքում բավական կոշտ ձևակերպումներ հնչեցրին առաքելական եկեղեցու հասցեին»,- ասաց նա։

Ամփոփելով իր ուղիղ եթերը՝ Մալյանը Կենտոն ոստիկանական բաժանմունք այցելեց, և խոստացավ, որ շուտով մանրամասներ կհայտնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում