Որոշ մարդկանց համար ես դարձել եմ քավության նոխազ. Մարգարիտա Խաչատրյան

Որոշ մարդկանց համար ես դարձել եմ քավության նոխազ. Մարգարիտա Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսիների ժամանակ հայտարարում է, որ ֆինանսական խնդիրներ չկան, սակայն ստացվում է, որ զոհվածների ընտանիքների համար գումար չունեն, իսկ ահա Մարտի 1-ի զոհերի համար ունեն, այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Ես խորհուրդ կտամ ձեռքերը հետ քաշել սևազգես մայրերից. մենք ընդամենն ուզում ենք հարգանքի արժանանալ կառավարության կողմից: Բայց ամենավերջին բառերն եմ լսում իմ և իմ զոհված որդու մասին: Որոշ մարդկանց համար ես դարձել եմ քավության նոխազ, իբր՝ Իտալիայում դղյակներ ունեմ, գնում եմ վարչապետից փող ուզելու: Բայց ես գումարի կարիք չունեմ, պարզապես խնդրում եմ, որ բանակում զոհված զիծառայողների հարազատներին սատարելու չափորոշիչներ լինեն», – ասաց նա:

Մարգարիտա Խաչատրյանը շեշտեց՝ մինչ օրս կառավարությանն ուղղված իրենց գրությունների պատասխանները չեն ստացվել, միայն հեռախոսով մերժողական խոսքեր են լսվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում