Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Չինաստանում առողջապահական մարմիններն այսօր հայտարարել են, որ կորոնավիրուսային մահացության դեպքերը երկրում հասել է 425-ի, իսկ վարակի հաստատված դեպքերը նախօրեի դրությամբ հասել է 20.438-ի: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Հուբեյի նահանգը, որը բռնկման էպիկենտրոնն է, հայտարարել է, որ այնտեղ կորոնավիրուսային մահվան դեպքերը 64-ից դարձել է 414։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի նոր տեսակի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակի կորոնավիրուսային 2019-nCoV է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում