Մակրոն. Բրեքսիթից հետո Եվրոպան կառաջնորդեն Լեհաստանը, Գերմանիան և Ֆրանսիան

Մակրոն. Բրեքսիթից հետո Եվրոպան կառաջնորդեն Լեհաստանը, Գերմանիան և Ֆրանսիան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՆախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստանի հետ ավելի սերտ կապերի կոչ է արել՝ Եվրամիությունն առանց Բրիտանիայի ձևավորման, եվրոպական անվտանգության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Վարշավայում կայացած բանակցություններից հետո, Մակրոնը նաև կոչ է արել վերականգնել եռակողմ կապերը Գերմանիայի հետ՝ հորդորելով գագաթնաժողովի հանդիպում անցկացնել մինչ ամառ։

Մակրոնի խոսքերով, երեք երկրները «պատասխանատվություն են կրում Եվրոպայի ապագայի համար» և պետք է վերականգնեն այդ դերը՝ հատկապես Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Դուդան էլ իր հերթին նշել է, որ 27 անդամից բաղկացած ԵՄ-ն պետք է դառնա ավելի արդյունավետ և գրավիչ «որպեսզի ոչ ոք չցանկանա լքել այն»:

Ինչպես գրում է euronews-ը, Մակրոնը նախկինում քննադատության էր ենթարկել Լեհաստանի աջակողմյան կառավարությանն ու նրա՝ միգրանտներին ընդունելուց հրաժարվելու, դատական իշխանությանը հսկողության տակ բերելու քաղաքականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում