Շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների. Ամրամ Մակինյան

Շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՎենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։

Սա նաև ուղղակի ազդակ է «Իմ քայլը» խմբակցությանը ձեռնպահ մնալու շրջանառության մեջ դրված հակասահմանադրական նախագծին հետագա ընթացք տալուց։

Այնուամենայնիվ թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի այս հորդորին, ուստի շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների։

Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում