AM | RU
USD
EUR
RUB

Պաշտպան. Տպավորություն է՝ որոշ մարդիկ ցանկանում են, որ այս կարգավիճակով էլ շարունակի Մանվել Գրիգորյանը

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետևանքով և եթե սրան ականջալուր չլինի բարձր իշխանությունը, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է վերջինիս վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մ.Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ երկու տարում անձը դարձել է անդամալույծ, Հայաստանում բժշկությունն, ըստ էության անզոր է, որպեսզի կարողանա ոչ թե լավացնի, այլ գոնե կանխի հիվանդությունների վատթարացումը, իսկ հիվանդությունների վատթարացումը հայտնի փաստ է, որևէ մեկը չի վիճարկում:

«Նման հիվանդությունների տեր անձնավորությունը չի կարող Հայաստանում այլևս բուժում ստանալ, մեկ օր, մեկ ժամ շուտ անձին անհրաժեշտ է, որպեսզի գնա ու բուժվի այն հիվանդանոցում, որտեղ 20 տարի առաջ վերջինիս բուժում են իրականացրել»,- ասաց պաշտպանը:

Նա տեղեկացրեց, որ Մ.Գրիգորյանը բուժում է ստացել Ֆրանիայում:

Լ.Բաղդասարյանի հաղորդմամբ, Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նա դարձել է անդամալույծ, այստեղի բժիշկները փաստում են ոտքերի 90 տոկոս անզգայացում, 24 ժամ օգտվում է արհեստական թթվածնից. «Մարդը դարձել է անդամալույծ՝ բուժումը ստանալով տեղի լավագույն բժշկական կենտրոններում: Կարելի է հետևություն անել, որ հիվանդություններն այն աստիճանի են ծանրացել և վատթարացել, որ նման պայմաններում Հայաստանում հնարավոր չէ գոնե կանխել»:

«Անկախ նրանից, թե ով է անձը, մարդը պետք է կարողանա հնարավորինս արժանապատիվ ներկայանալ արդարադատությանը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդիկ երևի ցանկանում են այս կարգավիճակով էլ շարունակի Գրիգորյանը, որը, մեկ անգամ էլ փաստում եմ, դասական խոշտանգման օրինակ է: Անձին դանդաղ սպանել՝ անթույլատրելի է: Եթե դատարանը գտնի, որ մեղավոր է, իր գնահատականը տա, թող գնա երկարաժամկետ դատապարտվի, բայց այս ձևով ճիշտ չէ»,- ասաց պաշտպանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը 2019 թ. հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Մ.Գրիգորյանի պաշտպանները բազմաթիվ անգամներն նրա կալանքը փոխելու միջնորդություններ էին ներկայացրել՝ պայմանավորված առողջական վիճակում, սակայն մշտապես դտարանը մերժում էր դրանք՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Լրահոս
Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ավագ երկուշաբթի Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյան Սպասվում են տեղումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6 Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին Ձեռնարկում են հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge» Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը. Արման Սաղաթելյան Մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք.դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan