Թուրքիայի նախագահն այսօր կայցելի Ուկրաինա

Թուրքիայի նախագահն այսօր կայցելի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Ուկրաինա։ Ինչպես գրում է Regnum-ը, Ուկրաինայի այցի ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն գործարար կապերի զարգացումն ու քաղաքական հարցերի լուծումը:

Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի և Ուկրաինայի Բարեկամության խմբի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեսն ասել է, որ թուրքական կողմը գոհ չէ երկրների միջև մոտ 4 միլիարդ դոլարի չափով տարեկան առևտրաշրջանառությունից։

Նա նաև նշել է, որ Թուրքիան հարաբերություններ է պահպանում ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի հետ:

«Մենք փորձում ենք դերակատարում ունենալ որոշ հարցերի լուծման գործում: Եվ մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ», – ավելացրեց պատգամավորը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր REGNUM-ը, Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրի Սիբիգան ասել էր, որ Էրդողանի այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր, որի համաձայն Թուրքիան 50 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Ուկրաինայի զինված ուժերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում