AM | RU
USD
EUR
RUB

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 361-ի

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությանը:

«Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, 2296 մարդու վիճակը ծանր է գնահատվում, 475 անձ դուրս է գրվել հիվանդանոցներից, մահվան դեպքերը հասել են 361-ի: Ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 21 558 ենթադրյալ դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ կառույցի հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք:

«Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Լրահոս
Նշել թե՞ չնշել քաղաքացու օրը․ Կառավարությունը քննարկում է այս հարցը Զուտ իրավական դիտարկում․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Արտակարգ դրության մասին» օրենքի մասին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Արցախում կայացած ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակը մտահոգիչ է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ապարան քաղաքում ձյուն է տեղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. շարունակվում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Տաթևիկ Ռևազյանի ու Հակոբ Ճաղարյանի միջև կոնֆլիկտ կար, որի մասին վաղուց է գրվել. Բորիս Մուրազի Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քանի պացիենտ ունենք Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ) ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan