ՌԴ Տյումեն քաղաքի երկնքում աստղաքարի հետք է նկատվել (տեսանյութ)

ՌԴ Տյումեն քաղաքի երկնքում աստղաքարի հետք է նկատվել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Գիտնականները բոլիդ (աստղաքար) են ֆիքսել ՌԴ Տյումեն քաղաքից հյուսիս-արևելք ընկած հատվածի երկնքում: Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, առկայծումը տեղի է ունեցել հունվարի 29-30-ը:

Մասնագետներն այժմ երկնային մարմնի բեկորների որոնման աշխատանքներ են իրականացնում: Նշվում է, որ տեղանքը դժվարհասանելի է, ձյան տեղումները խոչընդոտում են աշխատանքները, որոնման շրջանը շատ մեծ է:

Մասնագետի խոսքով՝ երկնային մարմնի մասնատում է արձանագրվել: Մի քանի առկայծում է տեղի ունեցել, թեև հզորության աստիճանի մասին ոչինչ հայտնի չէ:

Բոլիդ է կոչվում աստղաքարի տեսանելի հետքը, երբ այն ներխուժում է Երկրագնդի մթնոլորտ, իսկ Երկրի մակերևույթի վրա ընկած աստղաքարը կոչվում է երկնաքար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում