Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Բաղրամյանի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է։

Վարդենյանց լեռնանցքը բքի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: Գուդաուրի- Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում