Ցուկերբերգը որոշել է արմատապես փոխել Facebook-ը և զայրացնել մարդկանց

Ցուկերբերգը որոշել է արմատապես փոխել Facebook-ը և զայրացնել մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.amFacebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը որոշել է արմատապես փոխել սոցիալական ցանցի քաղաքականությունը, չնայած դա կարող է շատ մարդկանց զայրացնել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է CNN-ից։

ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում կայացած հանդիպման ժամանակ նա խոստացել է վերանայել օգտատերերի կողմից տեղադրված հրապարակումների սկզբունքները և տվյալների գաղտնագրում կատարել։

Ըստ Ցուկերբերգի, նախկինում Facebook-ը փորձել է բոլորին գոհացնել և գործել այնպես, որ ոչ մեկին չնեղացնեն, սակայն դրա պատճառով տուժել է ընկերության սկզբունքները. «Սա նոր մոտեցում է, և ես կարծում եմ, որ դա կվրդովեցնի շատերին: Անկեղծ ասած, հին մոտեցումը նույնպես վրդովեցրել է շատերին, այնպես որ եկեք ինչ-որ նոր բան փորձենք»,-ասել է նա:

Նախևառաջ, Ցուկերբերգը նշել է, որ խոսքն ավելորդ ցենզուրայի մասին է, քանի որ Facebook-ին կոչ են անում ջնջել այնքան շատ գրառումներ, ինչի պատճառով ինքն անհարմար դրության մեջ է հայտնվում։

Սոցցանցի ղեկավարը շեշտել է, որ Facebook-ում ինչպես նախկինում է եղել, տեղ չեն գտնի իսկապես վնասակար բովանդակության կոնտենտները, ինչպիսիք են ահաբեկչության և բռնության կոչերը, կամ երեխաների շահագործման հետ կապված նյութերը: Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ պետք է լինի ինչ-որ սահման, որտեղ սկսվում է կոնտենտի հեղինակների խոսքի ազատությունը:

Яндекс.Директ

Հետևեք մեզ նաև Telegram-ում