Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1150 կրակոց
01/02/2020 13:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում