Հունաստանը նախատեսում է ծովային պատնեշ կառուցել՝ գաղթականների հոսքերի կանխման համար

Հունաստանը նախատեսում է ծովային պատնեշ կառուցել՝ գաղթականների հոսքերի կանխման համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հունաստանի կառավարությունը ներկայացրել է լողացող ծովային ցանցային պատնեշ՝ կանխելու Թուրքիայից նավարկող միգրանտների հոսքը Էգեյան ծովի կղզիներ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

«Մենք ուզում ենք տեսնել, արդյոք այն կարող է իրականացվել, և արդյոք այն կարող է աշխատել», – նախօրեին ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը:

Այնուամենայնիվ, համաձայն միջազգային ծովային կանոնների, երկիրը պարտավորություն ունի փրկելու ափերին հայտնված միգրանտներին։

2.7 կմ երկարությամբ ցանցային պատնեշը կկառուցվի Լեսբոս կղզու մոտակայքում։ Ցանցը կունենա 50 մ բարձրություն և հագեցած կլինի լուսավորող լույսերով՝ Հունաստանի ծովային սահմանները հստակեցնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում