Թրամփի` պաշտոնանկության գործով վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին

Թրամփի` պաշտոնանկության գործով վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտոնանկության գործով գլխավոր քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին` Սենատում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Մինչ այդ, փետրվարի 3-ին, տեղի կունենան հաջորդ լսումները:

Փետրվարի 5-ին կայանալիք վերջնական քվեարկության մեկնարկը կտրվի ժամը 16:00-ին (երևանյան ժամանակով` փետրվարի 6-ին, 01:00-ին):

Փետրվարի 1-ին ԱՄՆ-ի սենատը քվեարկել է գործին նոր վկաներ չներգրավելու օգտին: Նոր վկաներ կանչելու նախաձեռնությունը պատկանում էր դեմոկրատներին, սակայն ձայների 51:49 հարաբերակցությամբ առաջարկը մերժվել է:

Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմփիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում