Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է

Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ Times.am: Ժամը 9:00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ առատ ձյան և քամու պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պաճառով դժվարանցանելի են Թալինի տարածաշրջանի՝ Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհը և Ախուրյանի տարածաշրջանի՝ Քեթիի լեռնանցքը։ Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում