«Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա – Գյումրի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ուղևորները կտեղափոխվեն ավտոբուսով

«Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա – Գյումրի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ուղևորները կտեղափոխվեն ավտոբուսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: «Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա – Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00֊ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում