Գիտնականներին հաջողվել է վերականգնել փարավոն Թութանհամոնի արտաքին տեսքը

Գիտնականներին հաջողվել է վերականգնել փարավոն Թութանհամոնի արտաքին տեսքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Blognews.am: Շարունակվում են հայտնի ու մահացած փարավոնների արտաքին իրական տեսքի վերականգնման աշխատանքները։ Այս անգամ խոշորացույցի տակ է հայտնվել Եգիպտոսի թերևս ամենահայտնի փարավոններից մեկը՝ Թութանհամոնը, ում մումիայի կմախքը թույլ է տվել կատարել այսպիսի հետազոտություն։

Վերջերս հետազոտողները կարողացել են վերականգնել Թութանհամոնի արտաքին տեսքը, որը բավականին երկար աշխատանքների արդյունք էր։

Երկար ուսումնասիրելով փարավոնից մնացած մումիայի կմախքն ու նրա մնացորդները՝ համակարգչային հատուկ ծրագրերի միջոցով հնարավոր եղավ վերականգնել հայտնի փարավոնի արտաքին տեսքը։

Տեսքի վերականգնման աշխատանքները ուղեկցվեցին նաև ԴՆԹ թեստերով, որոնք թույլ տվեցին նրա արտաքնի մասին ավելի հստակ տվյալներ իմանալ։ Իրական Թութանհամոնը մի փոքր կարծես տարբերվում է մինչ օրս մեզ մատուցված նրա կերպարներից, սակայն հենց այս փորձարկումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատմության ամենահայտնի կերպարները գուցե լրիվ այլ արտաքին են ունեցել, քան մեզ հայտնի ֆիլմերում մատուցված առնական կերպարները։

Ահա թե ինչպիսին է եղել Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկը իրականում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում