Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուս՝ 2019-nCoV: Այս մասին գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային։

Դեպքեր են հայտնաբերվել Տրանս-Բայկալ երկրամասում և Տյումենի շրջանում: Երկու դեպքում էլ հիվանդները Չինաստանի քաղաքացիներ են: Դրանից առաջ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդներ չեն հայտնաբերվել:

Այլ մանրամասներ ներկայումս չեն հաղորդվում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հաղորդել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառը նոր տեսակների վիրուսն է: Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում ավելի քան 9 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում