Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղամ Գևորգյանը։

Հարցին, թե որոնք են չառաջադրվելու պատճառները, ռեկտորի ԺՊ-ն նշեց. «Իրավունք ունե՞մ չառաջադրվելու։ Որոշումը վերջնական է և իմ կողմից վաղուց էր ծրագրված»։

Դիտարկմանը՝ ովքեր են ցանկանում առաջադրվել ռեկտորի պաշտոնում, Գեղամ Գևորգյանն ասաց, որ շուտով այդ մասին բոլորը կիմանան. «Մի փնտրեք բաներ, որոնք իրան-իրան հայտնվելու են»։

Հարցին, թե ինչպիսի՞ն է պատկերացնում նոր ռեկտորին, պատասխանեց. «Հաստատ ավելի երիտասարդ կլինի, քանի որ իմ տարիքը արդեն եզրային էր, սրանից այն կողմ չի կարելի պաշտոնավարել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում