AM | RU
USD
EUR
RUB

Հնարավոր է արդյո՞ք, որ Կորոնավիրուսը կենսաբանական զենք է

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Չինաստանում նոր կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22–ին արտակարգ նիստ է հրավիրել Ժնևում։

Կորոնավիրուսի ախտանիշների, Հայաստանում դրա վտանգների և այլ հարցերի մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, ում խոսքերով, շուրջ մեկ տարի առաջ Բիլ և Մելինդա Գեյթսերն իրենց հիմնադրամով ժողով են կազմակերպել և իրենց բառերով պայմանականորեն ներկայացրել, թե ինչ տեղի կունենա Կորոնովիրուսով վարակման դեպքում. «Այն ժամանակ Կորոնովիրուսով համաճարակի կամ, ինչպես արդեն ԱՀԿ-ն է ներկայացնում, պանդեմիայի մասին խոսք չկար: Գեյթսերը ներկայացրել են, որ այդ պայմանական մոդելավորման դեպքում շուրջ 36 միլիոն մարդ է մահանալու:

Երբ համաճարակը բռնկվեց, Բիլ Գեյթսը 30 միլիոն դոլար հանգանակեց, որպեսզի իբրև պայքարեն համաճարակի դեմ: Բացի այդ, երբ համաճարակն ակտիվացավ, Գեյթսին հիշեցրեցին մեկ տարի առաջվա ժողովի ընթացքում ներկայացրած մոդելավորումը: Հարցեր ծագեց՝ արդյո՞ք սա իրենց ձեռքի գործն է: Այդ ամենից հետո Գեյթսերը սկսեցին արդարանալ՝ ասելով, որ իրենք այլ ձև էին ներկայացրել: Սա շատ հետաքրքիր փաստ է, չեմ ուզում միայն ինքս անել եզրակացություններ»:

Տիկին Խաչատրյանն ասուլիսի ժամանակ խոսեց այն մասին, որ վիրուսը կարող է կենդանիներից անցած ինֆեկցիա լինել՝ նշելով, որ մարդուց մարդուն էլ է փոխանցվում:

Նա ասաց, թե շատ են խոսում նաև այն մասին, որ դա կարող է լինել կենսաբանական զենք. «Այս առումով մենք խիստ վտանգի տակ ենք, որովհետև բազմիցս խոսել ու ասել ենք այն մասին, որ մեզ վրա կարող են կիրառել բիոլոգիական զենք: Դրա համար որպես պատերազմական իրավիճակում գտնվող երկիր, պետք է խիստ զգույշ լինենք:

Այս առումով Առողջապահության նախարարության կողմից կատարվում են որոշակի աշխատանքներ, և ես հանել եմ այդ աշխատանքների ցանկը: Մի քանի կետ եմ ուզում նշել, ինչից մենք կհանգենք այն եզրակացության, որ նրանք ոչ մի բան էլ չեն անում:

Օրինակ՝ կազմակերպում են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և ՀՀ-ում ձեռնարկվող միջոցառումների շուրջ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում վերջինիս կողմից արգելվել է Չինաստանից սննդի ներկրումը: Սա ռեալ և ճիշտ քայլ է:

Իսկ այսօր Թորոսյանը հայտնեց, որ Արտաքին գործերի նախարարը հայտարարություն կտարածի: Ասում են, որ չինացիների մուտքը Հայաստան կարգելվի: Բայց եկեք հաշվի առնենք մի բան՝ այս վիռուսը միայն չինացիներին չէ ախտահարում: Վարակվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեցել են շփում: Ասում են, ով օրվա ընթացքում յուրաքանչյուր վարակակիր վարակում է շուրջ 180 հոգու:

Եկեք պատկերացնենք, որ այն 2 չինացիները, ովքեր ժամանել են Հայաստան, այն բոլոր քաղաքացիներն, ովքեր այդ նույն ինքնաթիռով եկել են ու նույն ավտոբուսում են գտնվել, կարող են հանդիսանալ պոտենցյալ վարակակիրներ, և դա կարող են տարածել»:

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահի խոսքերով, ռեալ մտածելու դեպքում կհասկանանք, որ իրականում չենք կարողանալու վարակի տարածումը կանգնեցնել: Ընդհանրապես ցանկացած մարդ, ով վարակվում է վիրուսով, չի ազատվում դրանից, այն օրգանիզմից դուրս չի գալիս, որովհետև դա մտնում է օրգանիզմի բջիջների մեջ: Դրա համար ցանկացած վիրուսի կլինիկական դրսևորումները լինում են այն ժամանակ, երբ մարդու իմունետետը վատ վիճակում է»:

Տիկին Խաչատրյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց այս շրջանում տարրական հիգիենայի կանոններից բացի վարել առողջ ապրելակերպ. «Օրինակ ծխելն ու ալկոհոլ օգտագործելն իմունիտետը վատացնում է, դե թմրամիջոցների մասին խոսք անգամ չկա: Կարևոր է խմել շատ հեղուկ, օգտագործել վիտամին C: Հաջորդն իհարկե մաքուր օդն է: Խորհուրդ եմ տալիս խուսափել այն վայրերից, որտեղ մարդկային կուտակումներ կան: Վիրուսի գաղտնի շրջանը տևում է 10 օր, բայց տեսեք ինչ է անում մեր Առողջապահության նախարարությունն իր աշխատակիցներով՝ 3 անգամ ջերմություն են չափում: Նշեմ, որ միայն 25 տոկոս մարդկանց մոտ կարող են ինչ-որ կլինիկական ախտանիշներ լինել:

Չինաստանում այս ախտածին կորոնովիրուսը ավելի շատ հայտնաբերվել է առողջ մարդկանց մոտ: Հիմա յուրաքանչյուրս կարող ենք լինել այդ վիրուսի կրող և միայն ջերմության չափելը բավարար չէ: Թոքային ռենգեն են անում, որպեսզի հայտնաբերեն թոքաբորբ, որովհետև այս ինֆեկցիան հաճախակի դրսևորվում է թոքաբորբով: Այսինքն, այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են Առողջապահության նախարարության կողմից, բավարար չեն»:

 

Լրահոս
Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ Արցախում համապետական ընտրություններ են Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի որոշ հասցեներում «Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղորորտի կարևոր նշանակությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan