Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների առաջին երկու դեպքն է գրանցվել

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների առաջին երկու դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների առաջին երկու դեպքն է գրանցվել։ Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունից, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Մենք կարող ենք հաստատել, որ Անգլիայում, նույն ընտանիքի երկու անդամների թեստերը դրական արդյունք են ցույց տվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հայտարարության՝ հիվանդները ստանում են հատուկ բուժում, իսկ Առողջապահության նախարարությունն իր հերթին ակտիվորեն փորձում է պարզել, թե ում հետ են շփվել հիվանդները, որպեսզի կանխեն հիվանդության հետագա տարածումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում