AM | RU
USD
EUR
RUB

ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից վիրավորանքի համար պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում, զրպարտության համար՝ ևս 1 դրամ փոխհատուցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկուհի Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որի ժամանակ վերջինս Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:

«Այս հայցադիմումի պարագայում մեզ չի հետաքրքրում դրամական փոխհատուցումը, շատ ավելի կարևոր է փաստի արձանագրումը, որի համար մենք դիմել ենք դատարան: Պատասխանողը վարույթի ընթացքում Արման Բաբաջանյանն է»,-նշեց նա:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց՝ այն, ինչ համարվում է որպես պատճառված վնասի փոխհատուցում, անչափելի է, անգնահատելի է, և օրենքով նախատեսված առավելագույն փոխհատուցման գումարն անգամ չի կարող պատճառված վնասը փոխհատուցել:

«130-ամյա քաղաքական ուժն իր անցյալի և ապագայի համար երաշխավորված է, որովհետև ծնվում է ազգային գաղափարախոսությունից և գնում է ապագա հենց ազգային գաղափարախոսության ներքո հայրենիք կերտելու մտածումով»,-ասաց նա:

Մինասյանը կարևորեց, որ հայցադիմումը նախադեպային է, քանի որ առ այս պահը հայտնի չէ որևէ դեպք, երբ կուսակցությունն ու կուսակցության ղեկավար մարմնի անդամներն այսպիսի հայցադիմում են ներկայացնում:

Դիտարկմանը, թե Բաբաջանյանը կարող է ասել, թե իր հայտարարությունը քաղաքական է եղել, Մինասյանն արձագանքեց, որ չի կարող քաղաքական որակվել հայտարարությունը, որը հստակ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն է ուղղված:

Հարցին՝ պատկերացում ունե՞ն, թե Բաբաջանյանն ի՞նչ դեպքերի վերաբերյալ կարող է ապացույցներ նշել, ինչպես հայտարարել է դրա մասին, Մինասյանը պատասխանեց, թե կսպասեն դատական նիստին և Բաբաջանյանի խոստացած ապացույցների ներկայացմանը: Հարցին՝ Բաբաջանյանի վստահությունը չի՞ վախեցնում, Մինասյանն արձագանքեց. «Մեզ ընդհանրապես ոչինչ չի վախեցնում»:

Լրահոս
Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ ըստ մարզերի Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան Կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Ավինյան Միշուստինը հանձնարարել է ներդնել կարանտինի խախտման մասին տեղեկացնող SMS-ծանուցման համակարգ. RussiaToday Ռուսաստանում ոստիկանները տուն կուղեկցեն կարանտինը խախտած քաղաքացիներին Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan