AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է. Թևան Պողոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Արցախյան հակամարտությունն անդրադառնալիս պետք է լավ գիտակցել՝ Արցախի Հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է, և նա իր ճանապարհը հարթելով գնում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով, այժմ կարևոր է, որ Արցախում կայանալիք ընտրություններն անցնեն շատ լավ, որպեսզի աշխարհին Արցախի զարգացումների մասին հայտնելու հնարավորություն լինի։

«Իմ պատկերացմամբ, Ադրբեջանում կա ընդունված քաղաքական որոշում, որ ինքը միայն ռազմական ճանապարհով ա գնալու։ Էնպես որ բոլոր եղած բանակցություններն ու այլ խնդիրները պարզապես իրենց շահերն առաջ տանելու համար են։ Մենք էլ պիտի գիտակցենք, որ միակ զսպող ուժը և խաղաղություն պարտադրողը տարածաշրջանում Արցախի պաշտպանության բանակն է և ՀՀ զինված ուժերը։ Դա նշանակում ա, որ մենք մեր տնային աշխատանքը, անկախ ցանկացած տեսակ հանդիպումից, պետք ա կարողանանք անել և փոխել իրականությունը հողի վրա»,- նշեց Պողոսյանը։

Վերջինիս խոսքով, հողի վրա իրականությունը փոխելու լավագուն օրինակներից է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած «դարի գործարքը», որով Իսրայելում հողի վրա իրականությունը փոխելու համար ԱՄՆ-ը լիակատար այլ մոտեցումներ է առաջ բերում. «Էլ չասենք, որ ժամանակին եղել են հազարավոր բանակցություններ, համաձայնագիր, բայց նման որևէ բան հիմա տեղի չի ունենում»։

Պողոսյանը նշեց, որ այսօրվա բանակցային գործընթացը մարտավարության խնդիր է, թե ոնց պետությունը կարող է օգտագործել այդ բանակցային գործընթացը այն ժամանակահատվածի համար, որտեղ նա կպատրաստվի և կկարողանա իրականությունը փոխել հողի վրա՝ հօգուտ իրեն։

«Ամենագլխավոր խնդիրն այն է, որ էդ շահած ժամանակը օգտագործվի։ Որովհետև, երբ խոսում են, թե ժամանակն ում համար է աշխատում, իմ պատկերացմամբ, ժամանակն աշխատում է նրա համար, ով այն օգտագործում է։ Այնպես որ, մենք մեր տնային աշխատանքը, այսպես թե այնպես, պետք է անանք առանց որևէ կարևորության՝ հանդիպում կա, չկա։ Մենք մեր զարկը պետք ա տանք հզոր տնտեսություն կառուցելու, ժողովրդավարական ինստիտուտների, գիտության, ռազմաարդյունաբերության, ժողովրդագրության խնդիրների լուծմանը»,- նշեց Պողոսյանը։

Ըստ նրա, եթե Հայաստանն այլևս չի դիտարկելու, որ միասնական Հատաստանը լինելու է հավերժ, ապա երևի վարվող քաղաքականությունն էլ այդ հավերժության մեջ չի հաջողի. «Իսկ եթե հավերժություն ես դիտարկում, ապա 101 տարի ա՝ կա էս հակամարտությունը, եթե 301 տարի էլ շարունակվի, դու էլ պայքարելով տանես, խնդիր չի լինի»։

Անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով երկօրյա հանդիպմանը՝ Պողոսյանը նշեց, որ այն եղել է հերթական, մի քիչ ավելի երկար հանդիպում. «Երկար հանդիպումներ եղել են և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարսգայնի ժամանակ։ Այնպես որ, այստեղ խնդիրը հանդիպման երկարությունը չի, այլ հարցն այն է, թե մենք էդ ցանկացած բանակցությունից հետո ոնց ենք կարողանալու ի շահ հայկական տեսակետների բոլոր խնդիրների մեկնաբանությունները տալ»։

Թևան Պողոսյանը նշեց, որ 2019 թվականին տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպում, և բոլոր հանդիպումներից դուրս գալուց հետո Մամեդյարովը իր պատմությունը պատմել է, ինչը ներազդել է ՀՀ-ի վրա, հետո հասկացվել է, որ որևէ բան տեղից չի շարժվել.

«Իսկ ամեն ինչը ավարտվել է Բրատիսլավայում Մնացականյանի ելույթով։ Էդ բանից հետո հասկանալի էր, որ երևի երկար քննարկվել է՝ որն է պատճառը, և երևի Մինսկի խմբի համանախագահների գիտակցությանը հասել է, որ պետք է կարողանան զսպել, որպեսզի ամեն հանդիպումից հետո ադրբեջանական կողմը պետք է այլևս որևէ մեկնաբանություն, հարցազրույց և այլ բան չանի։ Նույնիսկ էս պարագայում իրենք մի փոքր փորձեցին խառնակչություն անել, ու էդ նույն համաձայնեցված տեքստի մեջ գրեն, որ նաև քննարկվել է Հելսինկյան պակտը։ Դրան ի պատասխան հայկական կողմը նշել է, որ քննարկվել է, թե ինչպես են Արցախի իշխանությունները վերադառնալու բանակցությունների սեղան»։

Պողոսյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահները հոգնել են այս ամենից, և որոշեցին, որ կոնֆիդենցիալությունը պետք է պահվի, որպեսզի ինչ-որ չափով զսպեն էդ կողմին։

«Իսկ ինչու Մամեդյարովն ունի այդ մեծ ցանկությունը, քանի որ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ, առաջանում է իշխանության տրանզիտության խնդիր, իսկ Մամեդյարովն արդեն 14-16 տարի է՝ արտգործնախարար է։ Ինքը բնական է՝ շատ է ուզում մնալ, բայց նաև ներքին պայքարից հասկանում ենք, որ նրա դիրքերը էդքան էլ ուժեղ չեն։ Էնպես որ, մարդու հետ, ով երկար ճանապարհ չի անցնելու այդ դաշտում, դժվար թե գնային և լուրջ խնդիրների մասին քննարկեին»,- նշեց Պողոսյանը։

Բացի այդ, ըստ բանախոսի, ՀՀ-ում կա ժողովրդավարական զարգացում, որովհետև հասարակությունը սովորել է պահանջատեր լինել, թե ինչի համար է քվե տվել. «Իսկ քվե ենք տվել, որ իրենց խոստումները կյանքի կոչեն։ Խոստացել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, եկեք պահանջատեր լինենք, որ դա է լինելու։ Խոստացել են, որ ցանկացած բան անելու են մաքսիմալ թափանցիկ և հաշվետու, ուրեմն պետք է էդ պահանջը դնենք։ Նաև խոստացել են, որ որևէ բան չի լինելու, առանց բոլորի հետ էդ հարցերը քննարկելու, հուսով եմ, որ ժամանակի ընթացքում էս ամենը կլինի, բայց պետք է էդ պահանջատիրությունը մեր մեջ ձևավորենք»։

Պողոսյանը հստակցերեց, իր համար Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է ։

«Մինսկի խմբի համանախագահների խնդիրը միջնորդությունն է, ու իրենք տարբեր ժամանակահատվածներում տարբեր փաթեթներ են ձևավորելու։ Մենք պետք է սովորենք նրան, որ ամեն 10-15 տարին մեկ կարող է նոր մոտեցումների մասին խոսեն, նոր խնդիրներ լինեն։ Էդ ամենը մենք պետք է կարողանանք ընդունել և մեր հողի վրա տանենք առաջ։ Էդ ժամանակ մեր երազանքին կհասնենք»,- նշեց Պողոսյանը։

Լրահոս
Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզերում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 5 Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին. ՌԻԱ Նովոստի «Կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ Հայաստանին լրջագույն վնաս է հասցվել Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. «Sputnik-Վրաստան» Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը․ ՔԿ Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն Որոշել էի չպատմեմ, բայց երևի իզուր. Վարդան Նիկոյան Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան (տեսանյութ) Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. Թարմ տվյալներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan