Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվում 9 չինացի

Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվում 9 չինացի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Վրաստանի Գուդաուրի հանգստավայրից Թբիլիսի են տեղափոխում հավանաբար կորոնավիրուսով վարակված Չինաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Չինաստանի քաղաքացիների խմբում 7-ը առողջ են, երեխաները ջերմություն ունեն, նրանք այս պահին հետազոտվում են, չնայած չի հաստատվել, որ կորոնավիրուս է»,– «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական հետազոտությունների բաժնի տնօրեն Պաատա Իմնաձեն:

Հատկանշական է, որ Չինաստանի քաղաքացիներին կտեղավորեն մեկուսացված բաժնում:

Զբոսաշրջիկները հունվարի 21-ին տեղափոխվել են Բաքու, ինչից հետո հունվարի 25-ին հատել են Վրաստանի սահմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում