Գողացել են Սալվադոր Դալիի ավելի քան տաս աշխատանք

Գողացել են Սալվադոր Դալիի ավելի քան տաս աշխատանք

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Անհայտ անձիք Ստոկհոլմում ներխուժել են Couleur պատկերասրահ: Իրենց Audi-ով նրանք տարել են ավելի քան 10 քանդակ և Սալվադոր Դալիի գրավյուրաներից և հեռացել: Դրանցից յուրաքանչյուրն արժի 19-47 հազար եվրո: Գողացված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 380 հազար դոլար:

360tv.ru-ի հաղորդմամբ, պատկերասրահի սեփականատերն ասել է, որ շաբաթ պետք է ավարտվեր Դալիի աշխատանքների ցուցահանդեսը, այն բերել էլ Շվեյցարիայից 10 օրով:

«Երկու հոգի են եղել: Կոտրել են դուռը, մտել պատկերասրահ, վերցրել քադակները»,– ասել է Couleur-ի տերը:

Ոստիկանությունն արդեն փնտրում է հանցագործներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում