AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի նախագահն աջակցություն չի հայտնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. eurointegration.com.ua

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խուսափել է պատասխանել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հարցին: Այս մասին տեղեկացնում է eurointegration.com կայքը:

Ելույթի ու շփման համար Զուրաբիշվիլիին տրամադրվել էր 60 րոպե ժամանակ, սովորաբար արտասահմանցի առաջնորդներն այդ ժամանակի մեծ մասը թողնում են հարցուպատասխանի համար: Սակայն Զուրաբիշվիլին խոսել է 50 րոպե և շատ քիչ ժամանակ է տրամադրել հարցուպատասխանին: Միակ հարցին, որը վերաբերում էր Վրաստանի նկատմամբ ագրեսիայի համար Ռուսաստանին պատժելուն, նա այդպես էլ չի պատասխանել:

Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Ալեքսեյ Գոնչարենկոն խնդրել է Զուրաբիշվիլիին բացատրել` արդյոք պաշտոնական Թբիլիսին կաջակցի՞ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը, քանի որ այդ հարցը ներկայում քննարկվում է Եվրոպայի խորհրդում:

Վրաստանի առաջնորդը խուսափել է առարկայական մեկնաբանություններ տալ հարցի շուրջ` նշելով միայն, որ Ռուսաստանի համար ավելի հեշտ կլինի «պատժամիջոցների հին, մոնիթորինգային մեխանիզմի» առկայության դեպքում խուսափել այդ պատժամիջոցներից:

«Ռուսաստանը, իրոք, չի կատարում իր պարտավորությունները: Խնդիրն այստեղ այն է, որ ինչքան մեծ է պետությունը, այդքան քիչ է նրա նկատմամբ ուշադրությունը մոնիթորինգային ընթացակարգերի ժամանակ»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նշվում է նաև, որ հունվարի 27-ին Վրաստանի արտգործնախարար և ներկայում Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի ղեկավար Դավիդ Զալկալիանին, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, նույնպես խուսափել էր խոսել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին:

Լրահոս
Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին (տեսանյութ) Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք Ավագ հինգշաբթի «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հրաժարականի դիմումի պատճառը Տաթևիկ Ռևազյանն է «Ժողովուրդ». Ինչպե՞ս կաշխատի քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներն աշխատանքի դիմաց չեն վարձատրվել «Ժողովուրդ». Որ պաշտոնյան է ցուցմունք տվել Հրայր Թովմասյանի գործով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներն այս օրերին չափազանց մեծ ծառայություն են մատուցում մեր հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Հրապարակ». Իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա՞ «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը դեմ է «սորոսականների» ինքնագործունեությանը «Հրապարակ»․ Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին ասելիք ունի «Փաստ»․ Առաջին նախագահի նպատակը. Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում «Փաստ»․ Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 9 Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են՝ ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան. Ռուբեն Մելիքյան Մել Դալուզյանը Փաշինյանի անձնական պաշտպանության տակ է, իսկ ՀՀ նորմալ քաղաքացիները ոչ (խայտառակություն Մոսկվայում). Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости) Բակո Սահակյանն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը Փաստահավաք խումբն ահազանգում է Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոսն, ում անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ Արարատի մարզում կորոնավիրուսի նոր դեպքեր կան Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա. Միհրան Հակոբյան Ապրիլի 7-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan