AM | RU
USD
EUR
RUB

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հնդկական Կերալա նահանգում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոյի տարածած հայտարարությանը:

«Կերալա նահանգում հաստատվել է Ուհանում սովորող ուսանողի` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Նա գտնվում է հսկողության տակ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի անհայտ տեսակի բռնկման մասին: Մասնագետների խոսքով` հիվանդության հարուցիչ է համարվում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիուսը:

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7711-ի, 170 մարդ մահացել է:

Չինաստանի մայրցամաքային հատվածից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում, ինչպես նաև Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆինլանդիայում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացրել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:

ՉԺՀ կառավարության ներկայացուցչի խոսքով` Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին:

 

Լրահոս
«Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ Արցախում համապետական ընտրություններ են Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի որոշ հասցեներում «Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղորորտի կարևոր նշանակությունը «Իրատես»․ Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը «Փաստ»․ Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին «Փաստ»․ Հեռավար դասընթացները մի շարք խնդիրներ են վեր հանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 31 ՄԻՊ.Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN «Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան Հայ երիտաարդները Ֆրանսիայում դիմակներ, ձեռնոցներ ու սնունդ են բաժանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000. CNN Պետերբուրգի իշխանությունները բնակիչների համար սահմանել են լիակատար մեկուսացման ռեժիմ. ТАСС Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ է շպրտվել. Շուշան Ստեփանյան Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ Ինչպես են Կադիրովին պաշտպանում կորոնավիրուսից Արսեն Բաբայանը պատգամավորներին առաջարկում է հաջորդ նիստին քննարկել ավելի կարևոր հարց Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին Արցախի ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. տեղեկատվական շտաբ (տեսանյութ) Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի ընկեր Վլադիմիր Վինակուրի կորոնավիրուսային թեստի պատասխանը հայտնի է Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան Արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan