Կառավարության նիստը՝ ուղիղ

Կառավարության նիստը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Կառավարությունում ընթանում է հերթական նիստը։ Օրակարգում 34 հարց է, որից 17-ը չզեկուցվող, 1-ը գաղտնի, 16-ը զեկուցվող հարցեր են։

Օրակարգում ներառվել են «Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Անկախ պետությունների պամագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին մասին, Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման նպատակով «Լևանտինա Ինխենիերի Ի Կոնստրուկսիոն ՍԼ» (Իսպանիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքներից «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին հարցեր և այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում