Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել ԱՄԷ-ում

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել ԱՄԷ-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Արաբական Միացյալ Էմիրություններում, ասվում է ԱՄԷ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

«ԱՄԷ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածի առողջական վիճակը կայուն է, հիվանդը բժշկական հսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չի հստակեցվում, թե որտեղ և ում մոտ է հայտնաբերվել կորոնավիրուսը:

Կորոնավիրուսը սկսվել է տարածվել Չինաստանում: Հիվանդության վարակման դեպքեր են գրանցվել շատ այլ երկրներում: Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5974-ի։ Դրա հետևանքով մահացել է 132 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում