Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Հունվարի 29-ին` Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում, Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում, տեղեկացնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:

Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում