«Լավրովին Վրաստան չթողնելով՝ կբարկացնենք եվրոպական գործընկերներին». Մարգվելաշվիլի

«Լավրովին Վրաստան չթողնելով՝ կբարկացնենք եվրոպական գործընկերներին». Մարգվելաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Վրաստան չթողնելով վրացական կողմը կբարկացնի իր եվրոպական գործընկերներին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Սա շատ բարդ թեմա է: Նմանատիպ քաղաքական թեմաները միշտ ունենում են մի քանի կողմ: Առկա է էմոցիոնալ կողմ, որի մասին չեմ ծավալվի: Այս դեպքում Ռուսաստանի արտգործնախարարը ոչ թե Վրաստանի, այլ մեր եվրոպական գործընկերների հյուրն է: Եթե նայենք իրականության աչքերին, ո՞րն է մեզ համար որոշիչ գործոն: Այդ գործոնով էլ պետք է առաջնորդվենք»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի չորրորդ նախագահի խոսքերով, Լավրովին երկիր չթողնելով, իրենք իրենց արժանապատիվ կպահեն, բայց կվտանգեն Վրաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Բացի այդ, ըստ նախկին նախագահի, Ռուսաստանի արտգործնախարարի այցը Վրաստան լավ հնարավորություն է, որպեսզի միջազգային մամուլի ուշադրությունը կենտրոնանա Թբիլիսիի վրա:

Թբիլիսիում մայիսի 14-ից 15-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում