Պյոտր Տոլստոյը՝ ՌԴ մանդատով ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ
29/01/2020 12:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանի Դաշնության մանդատով ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվեց Պյոտր Տոլստոյը՝ տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում։ Տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
Տոլստոյը քվեարկության առաջին փուլում չստացավ անհրաժեշտ քվեներ և անցկացվեց 2-րդ փուլ, որի արդյունքներով նրա օգտին կողմ էին քվեարկել 132 պատգամավոր, դեմ՝ 117-ը։
ԵԽԽՎ ընթացակարգի համաձայն, ազգային պատվիրակությունների առաջարկած թեկնածուները հայտարարվում են ընտրված առանց քվեարկության, սակայն եթե Վեհաժողովի առնվազն 20 ներկայացուցիչներ պահանջում են փակ քվեարկություն, ապա ընտրությունն արվում է այդ ընթացակարգով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում