AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ

 

«Վերջին օրերին ներքաղաքական դաշտում յուրահատուկ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Կապան քաղաքում տեղի ունեցավ վարչապետի ասուլիսը, որի ժամանակ հնչած մտքերի զարգացման տրամաբանական արդյունքն էլ այն եղավ, որ հանրային քննարկումների մակարդակը հերթական անգամ իջեցվեց շատ ցածր աստիճանի։

Գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, որոնց դիմագրավելու համար անհրաժեշտ է թերևս մեկտեղել հանրության ջանքերը և դրանց հանգուցալուծմանը հասնելու համար ստանալ հասարակության աջակցությունը։

Ներկայիս իշխանությունները շատ են խոսում դրական փոփոխությունների կամ տնտեսական հեղափոխության մասին, սակայն այդ փոփոխություններն իրականություն դարձնելու համար պետք է ձևավորել համապատասխան օրակարգ, որը հնարավորություն կտա բարձրացնել հասարակության իմունիտետը, քաղաքացիների մոտ դրական սպասումներ առաջացնել և մոտիվացնել։

Այնուամենայնիվ, սրա փոխարեն այսօր հանրային ուշադրությունը սևեռվում է այնպիսի խնդիրների վրա, որոնք ոչ միայն երկրորդական, այլ նույնիսկ երրորդական և չորրորդական նշանակություն չունեն։

Ավելին, դրանք «փաստարկվում» են այնպիսի անլրջությամբ, որ ցավալիորեն դառնում են համատարած հեգնանքի ու ծաղրի առարկա: Այդպես եղավ վարչապետին նվիրված գրիչի թեման, որը համացանցում և սոցցանցերում դարձավ մի կողմից ծաղր, իսկ մյուս կողմից՝ վիրավորանքների և փոխադարձ մեղադրանքների առարկա։

Հարցերի այսպիսի պարզունակ քննարկումը ջանքերի անտեղի վատնում է։ Սակայն երբ դրանց շուրջ օրակարգ է ձևավորվում, արդեն դժվար է անցնել լուրջ թեմաների ու շուրջ քննարկումների։

Պետք է հաշվի առնել, որ նման անլուրջ դիսկուրսների պատճառով անլրջանում է նաև վերաբերմունքը ՀՀ ողջ իշխանության նկատմամբ։

Պատահական չէ, որ գրիչի շուրջ ծավալված քննարկումներին զուգահեռ՝ վարչապետը փորձեց թեման այլ ուղղությամբ տանել՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ ցուցանիշներ, սակայն դրանք որևէ փոփոխություն չմտցրեցին ստեղծված իրավիճակում։

Եվ այստեղ է, որ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է քաղաքացիները իրենց հարցերի լուծման համար ակնկալիքներ ունենան մի իշխանությունից, որի ուշադրության առարկան միայն սեփական անձնական կամ քաղաքական շահերն են, որոնք էլ հանգեցնում են նման ցածր մակարդակի դիսկուրսի ծավալման։

Եվ բնական է, որ այսպիսի իրավիճակները չեն կարող սև հետք չթողնել իշխանությունների վարկանիշի վրա։ Ուստի զարմանալի չէ, որ հընթացս գտնվում են քավության նոխազներ, որոնք զոհաբերվում են հանուն մեկ անձի իշխանության և վարկանիշի:

Զուգահեռաբար, տրորվում են հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»՝ առարկայական դարձնելով «սարոյան եղբայրների» սինդրոմը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan