«Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան
29/01/2020 09:27
Նմանատիպ
«Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, նախատեսում է դռնփակ նիստ անել, որին հրավիրված կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նաև՝ ներկայացուցիչներ ԱԳՆ-ից։
Վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, և կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան։ Հանձնաժողովում կքննարկեն հնարավոր սցենարը և պետության հնարավորություններն ու անելիքները։ Նախնական պայմանավորվածությամբ՝ նիստը տեղի կունենա վաղը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում