«Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ)

«Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրենց ո՞վ է հարցնում՝ ուզում են աշխատել ինձ հետ, թե ոչ. որքան վարչապետը կարող է ուզել կամ չուզել, նույնքան էլ ես կարող եմ ուզել կամ չուզել: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Նա մասնավորապես նշեց, որ իրեն ոչինչ չի կանգնեցնելու. «Ուժեղ պետություն, անկախ դատական համակարգ և արժանապատվություն ունենալու համախումբն է, որ ինձ ուժ է տալիս»,- ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում ՍԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի կողմից գրիչի թեման շրջանառելուն, Հրայր Թովմասյանը նշեց, որ չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում