AM | RU
USD
EUR
RUB

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ)

 

Բանակը թուլացնող, տարատեսակ մեդիամանիպուլյացիաներ իրականացնող, ձեր երեխաներին տրանսվիստիտ մարմնավաճառներ դարձնող Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Սորոսին վերաբերող հատվածից: Այս մասին «Ադեկվադ» միաբանության հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով մեղադրել է Սորոսի հիմնադրամին՝ նախկին իշխանության հետ համագործակցության մեջ մտնելու և այդ համագործակցության ընթացքում ապօրինի իշխանությունը պահելուն աջակցելու գործողությունների մեջ: Նա բաց թողեց մի կարևոր մանրուք՝ իրենք ինչո՞ւ են հանդուրժում Սորոսի հիմնադրամի գործունեությունը:

Այդ հարցին ես կպատասխանեմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է Սորոսի գրասենյակը Հայաստանում, որովհետև այդ գրասենյակը Նիկոլ Փաշինյանի համար ապահովում է միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ՝ հեղափոխական առաջնորդի կերպար»,-ասաց Մալյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետն ասել է՝ կարող է իրականացնել «սորոսականների» հետ կապված հետաքննություն. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ: Նա զբաղված է օդ տատանելով»,-ասաց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը՝ նշելով, թե որևէ հետաքննության դեպքում պատրաստ է օգտակար լինել:

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ Մալյանն ասաց, թե դա «մանուշակ մանկապարտեզի» սերիա էր: «Կիրառեցին հատուկ միջոցներ՝ ձեռնաշղթաներ, ինչը, եթե իմ պարագայում հասկանալի էր, քանի որ ինձ կասկածում էին ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ, ապա Արթուր Դանիելյանի և «Ադեկվադ» միաբանության մյուս ներկայացուցիչների դեպքում տարօրինակ էր, քանի որ նրանք թմրանյութեր պահելու կասկածանքով էին բերման ենթարկվել»,-ասաց Մալյանը՝ նշելով, թե այդ կասկածները շատ ծիծաղելի էին:

Նա նաև ասաց, թե հայտարարություն ունի անելու. «Չգիտեմ՝ ապօրինի զենքի փնտրտուքն ուր կհասցնի վարչապետին, բայց նրան կից «մոլախոտերին» ուզում եմ տեղակացնել, որ իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել այսօրվա իշխանությանը, որովհետև անընդհատ ծաղրուծանակի են վերածում իրենց աշխատանքը: Ես այդ իրավապահ համակարգի կոնկրետ ուղղություն ներկայացնող մարմիններից մեկի հետ ունեմ պայմանավորվածություն՝ որ օրն այս ամենն ավարտվի, որ օրը երկրում տեղի ունենա հեղափոխություն, որ օրը պետությունը դուրս կբերենք օտարերկրյա գործակալական ցանցի տակից, այդ նույն օրը մարդը, որը ներկայացնում է իրավապահ համակարգը և ուղիղ կապ ունի սեկտ համակարգին, այդ օրը ամբողջությամբ փակելու է իմ տված ցուցակով մարդկանց սեկտը, Հայաստանից դուրս գալու նրանց բոլոր հնարավորություններն ի չիք են դառնալու»,- ասաց նա՝ նշելով, թե մեծ ցուցակ է:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ։

Լրահոս
Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan