AM | RU
USD
EUR
RUB

Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ցավալի է, որ այսօր՝ Բանակի օրը, ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելուն:

«Ակնհայտ է, որ բերման ենթարկելը մարդուն անազատության մեջ պահելը՝ առավելևս չհիմնավորված, համարվում են լուրջ հանցագործություններ, և բոլոր անձիք, որոնք ենթարկվում են նման հրահանգների և կատարում են ապօրինություններ, մի օր պատասխան են տալու այս ամեն ինչի համար: Ես կարծում եմ, որ ողջամիտ իշխանությունը պետք է դասեր առած լինի առնվազն անցյալից, երբ իրենք հետևողականորեն պայքարում էին ապօրինի ձերբակալությունների, վարչական կալանավորների, նախկին իշխանությունների ոչ համաչափ գործողությունների դեմ, իրենք այսօր մի քանի անգամ ավելի վատ ձևով են փորձում դա անել»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր աջակցությունն է հայտնում հանուն ազատության, իրավունքների պաշտպանության համար պայքարող մարդկանց և բոլոր անձանց, որոնք չեն հանդուրժելու մեր երկրում հերթական ռեպրեսիաների շրջանը: «Եթե սա սկսում է նմանվել 37 թվին, ապա ներկա սերունդն էլ ականատես է լինում նման վայ իրավական վարքագծի»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հրապարակած լուսանկարին՝ որտեղ ըստ պատգամավորի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խոնարհվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ, իսկ հետո պարզաբանվեց, որ լուսանկարում Արծվիկ Մինասյանն է, նախկին նախարարն ասաց, որ իրենք դատական հայց են ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի:

«Նկարն անհաջող մի ստոպ կադրի արդյունք է և դա հետևանք էր մի երկխոսության, որը տեղի ունեցավ իմ և վարչապետ Փաշինյանի միջև, իսկ երկխոսությունը հետևյալն էր, երբ երդման ավարտից ես հայտարարեցի` առաջ Աստված, նախագահն ասաց, որ շատ լավն էր և երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասեց՝ այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք և որպեսզի ծիծաղը միջիցս չարտահայտվեր տեսախցիկների առաջ, գլուխս թեքեցի և ստացվեց անհաջող կադր: Եթե տեսանյութն ուշադիր նայեն, չկա այդտեղ ոչ մի նման վարքագիծ, ինչի մասին իրենց քաղաքական գործիչ համարող անձինք փորձեն մեկնաբանել: Ի վերջո, գլուխ խոնարհելը առաքինության նշան է, բայց, որպես կանոն, ես գլուխ եմ խոնարհում կամ հուշարձանի, հուշատախտակի կամ մահացածի առաջ»,-ասաց նա:

Լրահոս
Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21 000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan