AM | RU
USD
EUR
RUB

Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, 24news.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի 28-րդ տարեդարձի առթիվ մի շարք այլ ՀՀԿ-ականների հետ այցելեց «Եռաբլուր» պանթեոն։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախագահը շնորհավորեց Բանակի օրվա առթիվ։

«Նախ ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերեններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող, անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող ժողովրդի զավակներին։

Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում՝ դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվի․ չի հաջողվի շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ է ունեցել, մարտի դաշտում էն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի, այդ թվում՝ Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը։

Այս նվիրական օրը մի մաթղանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է, և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը։

Ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, օժանդակությամբ մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու ժողովրդին»,- եզրափակեց Սերժ Սարգսայնը։

Արցախի 7 շրջանների հանձնման վերաբերյալ հարցին, ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ այս լուսավոր օրը պետք չէ անդրադառնալ այդ թեմային, և որ հերյուրանքների չի պատասխանում։ Երբ լրագրողն ընդհատեց նրան, Սերժ Սարգսյանը հարցրեց․ «Բայց ինչո՞ւ եք ընդհատում։ Դուք Ձեզ իրավունք եք վերապահում հարց տալ ու ընդհատե՞լ»։ Իսկ երբ լրագրողը ասաց՝ խնդրե՛մ, շարունակե՛ք, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ցտեսությո՛ւն։

 

Լրահոս
Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan